Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է Կոտ դ’Իվուարի հավաքականի և «Էվերտոնի» 26-ամյա հենակետային կիսապաշտպան Ժան Ֆիլիպ Գբամինի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Նշվում է, որ բանակայինները ցանկանում են խաղացողին ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, որը ՌՊԼ-ում բաց է մինչև փետրվարի 22-ը:
Կոտդիվուարցի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Էվերտոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում Գբամինը 3 հանդիպում է անցկացրել։
























































