«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հերքել է այն լուրերը, թե Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա թիմի նոր ավագը։
«Ես երբեք չեմ խոսել որևէ խաղացողի հետ ավագին փոխելու մասին։ Դա երբեք խնդիր չի եղել:
Ես եմ որոշողը, թե ով է լինելու ավագը։ Հարի Մագուայրը մեր ավագն է, և նա կմնա ավագ»,- ասել է Ռանգնիկը մամուլի ասուլիսի ժամանակ, որը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն կարող է փոխարինել Մագուայրին «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի պաշտոնում։
























































