Բրազիլացի հայտնի խաղացող և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռիվալդոյի որդին՝ Ռիվալդինյոն, առաջարկ է ստացել տեղափոխվել «Աստանա», հայտնում է ռումինական Digisport պորտալը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռիվալդինյոն ցանկանում է հեռանալ լեհական «Կրակովիայից», որի կազմում հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Բրազիլացի հարձակվողը հազվադեպ է ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում։
Նշվում է, որ նա մերժել է «Աստանայի» առաջարկը։ Միաժամանակ նա բանակցություններ է վարել MLS-ի «Տորոնտոյի» հետ։ Բայց տրանսֆերը ձախողվել է, քանի որ կանադական ակումբը համաձայնության չի եկել լեհական ակումբի հետ գործարքի հարցում։
Ինքը՝ Ռիվալդինյոն, հայտարարել է, որ ցանկանում է խաղալ միայն ԱՄՆ-ում կամ Բրազիլիայում։