«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Եվրոպայի լիգայի «Նապոլիի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին։
«Ափսոս, որ մեր առավելությունը գոլի չվերածեցինք, ափսոս, որ չօգտվեցինք ստեղծված հնարավորություններից։
Բոլորը լավ խաղացին, տղաները հաճույք էին ստանում խաղադաշտում և լավ հանդիպում անցկացրին: Մենք գրոհեցինք մինչև վերջ, ամեն ինչ արեցինք հաղթելու համար, բայց տուգանային հրապարակում պետք է ավելի արդյունավետ լինել։
Երբ դու 20 անգամ հարվածում ես դարպասին, պետք է առնվազն 3-4 գոլ խփես»,Չավիի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: