Կիպրոսի առաջնության 16-րդ տուրի խաղում «Անորտոսիսը» 2։0 հաշվով հաղթեց ԱՊՕԵԼ-ին։
Խաղից հետո անհայտ անձինք հարձակվել են «Անորտոսիսի» ավտոբուսի վրա։ Հարձակվողները մեծ քարեր են նետել ավտոբուսի վրա և կոտրել են մի քանի կողային ապակիներ, ինչպես նաև վնասել դիմապակին։
«Մենք հրաշքով խուսափեցինք վատագույնից։ Ոստիկանությունը պետք է այս հարձակմանը վերաբերվի որպես մահափորձի. Ամո՛թ։
Մենք պահպանում ենք միասնությունը և կշարունակենք դա ցուցադրել խաղադաշտում»,- գրել է «Անորտոսիսի» մամուլի ծառայությունը:
Από θαύμα και τύχη αποφύγαμε τα χειρότερα! Η δολοφονική επίθεση που δέχθηκε το λεωφορείο της ομάδας μας, πρέπει να αντιμετωπιστεί από την αστυνομία ως τέτοια. Ντροπή και αποτροπιασμός! Όλοι μαζί, ενωμένοι να δώσουμε τους αγώνες μας εντός γηπέδου! #anorthosisfc pic.twitter.com/JRXPjjmHbm
— Anorthosis Famagusta FC (@anorthosisfc) February 17, 2022