«Նյուքասլը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով։
Այս մասին հայտում է Fichajes-ը։ Ֆրանսիացին հրաժարվում է նոր պայմանագիր կնքել մանկունիանցիների հետ:
«Նյուքասլը» պատրաստ է բավարարել Պոգբայի ֆինանսական պահանջները. այժմ Պոլը անգլիական ակումբում վաստակում է շաբաթական 290 հազար ֆունտ ստերլինգ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերին շարունակում են հավակնել «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»: