ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հիասթափված է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» ցուցադրած խաղից, հայտնում է Sport.es-ը։
Երիտասարդ ֆուտբոլիստն այլևս վստահ չէ, որ ցանկանում է կարիերան շարունակել սերուցքայինների ճամբարում։
Աղբյուրի համաձայն՝ Մբապեն պատրաստ է դիտարկել Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների առաջարկները։ Ֆուտբոլիստը կարող է հետաքրքրել «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլին»: The United Stand-ը և Sportbible-ն՝ հղում անելով նույն Sport.es-ին, նշում են, որ «Լիվերպուլը» շարունակում է մնալ Մբապեի տրանսֆերային մրցավազքում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղում ՊՍԺ-ն 1-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Հենց Մբապեն դարձավ հաղթական գոլի հեղինակ։
























































