«Ատլետիկո Մինեյրոյի» 17-ամյա հարձակվող Սավիոն կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակներից» ընդամենը երեք օր է պահանջվել Սավիոյի տրանսֆերի շուրջ բանակցելու համար։ Գործարքն ավարտական փուլում է, և 17-ամյա բրազիլացուն արդեն նշանակված է բուժզննում։
«Ատլետիկո Մինեյրոն» Սավիոյի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթիից» կստանա 6,5 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Ամենայն հավանականությամբ, Սավիոյին գնելուց անմիջապես հետո «Մանչեսթեր Սիթին» նրան վարձավճարով կտրամադրի նիդեռլանդական ՊՍՎ-ին։
Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, «Ման․Սիթին» սեփական հարկի տակ կխաղա «Տոտենհեմի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ման․Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ-ոքին՝ 6,30, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 12,50։
























































