«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գնահատել է մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու իր թիմի հնարավորությունները։
«Ինձ թվում է, որ հավանականությունը, որ «Տոտենհեմը» մրցաշրջանի վերջում կլինի լավագույն քառյակում, 1 տոկոս է։ Այս լիգայի մակարդակը շատ բարձր է։ Աղյուսակի վերևում տեղերը բավարար չեն բոլոր թիմերի համար:
Բոլորն են ցանկանում բարձրանալ այնտեղ, ոչ միայն «Տոտենհեմը», նաև «Արսենալը», «Լեսթերը», «Վեսթ Հեմը», «Աստոն Վիլան» և «Նյուքասլը»: Ինչպես նաև «Բրայթոնն» ու «Վուլվերհեմփթոնը»։
«Տոտենհեմը» պետք է ավելի շատ ցանկություն և կամք ունենա պայքարելու այդ ակումբների հետ, այլ ոչ թե գրանդների»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, «Ման․Սիթին» սեփական հարկի տակ կխաղա «Տոտենհեմի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ման․Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ-ոքին՝ 6,30, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 12,50։
























































