Բրիտանացի լրագրող Ջոն Քրոսը խոսել է Անտոնիո Կոնտեի մասին. նախօրեին իտալացի մասնագետն ասել էր, որ հիասթափված է «Տոտենհեմի» տրանսֆերային քաղաքակնությունից։
Քրոսը կարծում է, որ Կոնտեն պարզապես քաղաքական գործիչ է։ Նա պատրաստ է մեղքը բարդել ուրիշների վրա, իսկ հետո տեղափոխվել նոր ակումբ։
«Ուղերձը պարզ է. Կոնտեն չի հավատում, որ «Տոտենհեմը» կարող է հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է, և սպասելիքների բացակայությունը կարող է պարզապես ազատել նրան մեղքից և ակումբին պատասխանատու դարձնել տրանսֆերային քաղաքականության համար:
Նա երբեք չի եղել մենեջեր, ով պատրաստ է մնալ և երկարաժամկետ նախագիծ կառուցել։
Իտալացին հանճարեղ է, բայց իր խառնվածքով, և ամենաերկարը, որը նա անցկացրել է իր ութ ակումբներից որևէ մեկում, երեք տարին է «Յուվենտուսում», երբ նա երեք անգամ անընդմեջ նվաճեց Ա Սերիայի տիտղոսը», — մեջբերում է Քրոսին Daily Mail-ը:
Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, «Ման․Սիթին» սեփական հարկի տակ կխաղա «Տոտենհեմի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ման․Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ-ոքին՝ 6,30, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 12,50։
























































