«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան մոտ է անգլիական ակումբից հեռանալուն, հայտնում է The Telegraph-ը։
«Լիդսի» ղեկավարությունը ծայրահեղ դժգոհ է թիմի այս մրցաշրջանի արդյունքներից։ 23 տուրից հետո «Լիդսը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 15-րդն է։
Ըստ բրիտանական մամուլի՝ ակումբը շուտով բանակցություններ կսկսի ամերիկացի մասնագետ Ջեսի Մարշի հետ։ Նախկինում մասնագետը մարզել է «Զալցբուրգն» ու «Լայպցիգը»։
Կիրակի օրը՝ փետրվարի 20-ին, «Լիդսը» սեփական հարկի տակ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիդսի» հաղթանակը գնահատում է 4,15 գործակցով, ոչ-ոքին՝ 3,85, իսկ «Ման․ Յունայթեդի» հաղթանակը՝ 1,90։
























































