«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նապոլիի» հետ ոչ-ոքին (1-1).
«Զգացողությունն այնպիսին է, որ մենք կարող ենք հեշտությամբ հաղթել 3-1, 4-1 կամ նույնիսկ 5-1 հաշվով: Միակ հիասթափեցնող բանը վերջնական արդյունքն է։
Ցուցադրված խաղամակարդակը բավարար է Եվրոպա լիգայում հաղթելու համար. Մենք շատ էինք ցանկանում առավելության հասնել պատասխան խաղից առաջ»,- Պիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Նեապոլում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։