«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ խաղից հետո խոսել է հարձակվող Ֆերան Տոռեսի մասին (1-1).
«Նա շատ պահանջկոտ է իր նկատմամբ, բայց, չնայած նրան, որ նա շատ հնարավորություններ ունեցավ, բայց ընդամենը մեկ գոլ, ես գիտեմ, որ շանսերը կմեծաննան»,- Չավիի խոսքերն է փոխանցոցւմ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ Տոռեսը խաղից հետո չէր կարողանում զսպել արցունքները և նրան հանգստացնում էին թիմակիցները: Նշվում է, որ անգամ «Նապոլիի» որոշ ֆուտբոլիստներ են մոտեցել, որպեսզի փորձեն մխիթարեն նրան: Տոռեսը գոլի հեղինակ դառնալու մի քանի իրական պահ կորցրեց
Տոռեսը խփել է «Բարսելոնայի» միակ գնդակն այս խաղում՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: