«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատրաստ է մնալ լոնդոնյան ակումբում։ Այնուամենայնիվ, թիմի լավագույն ռմբարկուն իր պահանջներն է ներկայացրել ակումբի ղեկավարությանը, հայտնում է The Sun-ը։
«Տոտենհեմը» պետք է ֆուտբոլիստին մարզական երաշխիքներ տա. Քեյնը թիմի ղեկավարությանը կոչ է արել աջակցել Անտոնիո Կոնտեին ամառային տրանսֆերային շուկայում։
Հարրին ակնկալում է, որ ակումբը կգնի որակյալ, շատ ուժեղ խաղացողներ և լոնդոնյան թիմը կպայքարի տիտղոսների համար։
Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ Քեյնը մտածում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։
Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, «Ման․Սիթին» սեփական հարկի տակ կխաղա «Տոտենհեմի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ման․Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ-ոքին՝ 6,30, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 12,50։
























































