Այս շաբաթ կայացան եվրոպական ակումբային երեք մրցաշարերի փլեյ-օֆֆ առաջին փուլերը՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կենֆերենցիաների լիգայի։
ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առաջատարի դիրքը պահպանում է Անգլիան։ Լավագույն հնգյակում են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։
Ակումբային ֆուտբոլի գործակիցները հաշվարկվում են Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի վերջին հինգ մրցաշրջանների արդյունքների հիման վրա: Վարկանիշային աղյուսակը որոշում է ապագա ակումբային մրցաշարերում յուրաքանչյուր երկրի համար տեղերի քանակը: Հաջորդ մրցաշրջանից սկսած վարկանիշում հաշվի չեն առնվի 2017/18 մրցաշրջանում հավաքած միավորները։