Եվրոպայի լիգայի «Բարսելոնա» — «Նապոլի» (1-1) խաղում արտասովոր դեպք է գրանցվել. հանդիպման երկրորդ խաղակեսում Ֆերան Տորեսի մարզաշապիկի վրա չկար տեխնիկական հովանավորի տարբերանշանը և ակումբի տարբերանշանը։
Շապիկի մնացած մասը չէր տարբերվում գործընկերներից։ Հետաքրքիր է, որ տանտերերի միակ գոլը խփեց հենց Ֆերանը: Ակումբից դեռ պաշտոնական պարզաբանում չկա։