Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Պորտուն» 2-1 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմաբ։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տոնի Մարտինեսը, իսկ հռոմեացիների միակ գոլը խփեց Մատիա Ձակկանին։
«Լայպցիգը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ գերմանական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Քրիստոֆեր Նկունկուն և Էմիլ Ֆորսբերգը, իսկ իսպանական ակումբի գոլերի հեղինակներն էին Ռոբին Լե Նորմանդը և Միկել Օյարսաբալը։