ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի խաղարկության՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։
Լավագույնի կոչմանն է արժանացել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում դարձել էր միակ և հաղթական գոլի հեղինակ։
Ֆրանսիացու հետ լավագույնի կոչման համար պայքարում էին նաև «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դայկը, «Զալցբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարան և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։
























































