«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալության հիմունքներով անցկացնում է «Միլանում», կցանկանար մնալ միլանյան ակումբում՝ մշտական հիմունքներով: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, «Միլանը» հնարավորություն ունի ձեռք բերել ֆուտբոլիստին մրցաշրջանի ավարտին՝ 4,5 մլն եվրոյի դիմաց, բայց ակումբը մտադիր է Ֆլորենցիի ապագայի հարցում որոշում կայացնել ապրիլ-մայիս ամիսներին: Հաղորդվում է, որ «Միլանը» կարող է «Ռոմայից» զեղչ խնդրել:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆլորենցին բոլոր մրցաշարերում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Իտալացի պաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2023 թվականին, Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 7 մլն եվրո:
Ավելի վաղ Ֆլորենցին հանդես է եկել ՊՍԺ-ի, իսպանական «Վալենսիայի» և իտալական «Կրոտենեի» կազմում:
























































