«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին.
«Մենք պետք է փորձենք մեզ նման լինել: Մենք ունենք ուժեղ կողմեր և որակներ, որոնք անհրաժեշտ են որակյալ ֆուտբոլ ցույց տալու համար: Մենք դուրս ենք գալիս խաղադաշտ, որպեսզի հաղթենք: Եթե մենք ցանկանում ենք հաղթել այս մրցաշարում և քաղաքին տիտղոս նվիրել, ուրեմն պետք է պատրաստ լինենք ցանկացած մրցակցի դիմակայել: Մենք չենք որոշում, թե ում հետ և երբ խաղալ: Մենք ցույց կտանք մեր խաղը և մտադիր չենք որևէ հատուկ տակտիկա կիրառել միայն այն պատճառով, որ խաղում ենք «Բարսելոնայի» դեմ:
Կփորձենք խաղալ այնպես, ինչպես կարողանում ենք: Հասկանում ենք, որ ժամանակ առ ժամանակ պետք է պաշտպանվել, բայց կլինեն նաև պահեր, երբ կփորձենք օգտվել ազատ տարածություններից»,- Սպալետիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև խաղը կկայանա փետրվարի 17-ին «Կամպ Նոու», մեկնարկը 21:45-ին է: