«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 8-րդ արտագնա խաղում անընդմեջ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
29-ամյա ֆուտբոլիստն իր հերթական գոլը հեղինակել է մրցաշարի 2021/22 մրցաշրջանի 1/8 եզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղում, որն ավարտվել է հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով: Հյուրերի առաջին գնդակը 75-րդ րոպեին հեղինակել է Ֆիրմինոն, իսկ 83-րդ րոպեին՝ Սալահը:
Հաղորդվում է նաև, որ Սալահը Չեմպիոնների լիգայի վերջին 12 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
«Լիվերպուլի» և «Ինտերի» միջև պատասխան խաղը կկայանա Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում մարտի 8-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
🇪🇬👑 Mohamed Salah has now scored in 8 away games in a row for Liverpool in the Champions League! #UCL pic.twitter.com/2ASbnz0KxM
— UEFA Champions League (@ChampionsLeague) February 16, 2022
























































