Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Զալցբուրգը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ։
Ավստրիական ակումբի կազմում 21-րդ րոպեին հաշիվը բացեց փոխարինման մտած Ժունիոր Ադամուն։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին մյունխենցիներին պարտությունից փրկեց Կինգսլի Կոմանը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Գերմանիայում։
























































