Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղերում գրանցված անկման մասին։
«Մեսսին հունիսին 35 տարեկան կդառնա, Ռոնալդուն հենց նոր դարձավ 37 տարեկան: Հավանաբար, մենք պետք է նվազեցնենք մեր սպասելիքները:
Նրանք դեռ մեծ բաներ են անում, բայց նույնիսկ այս «ֆուտբոլային աստվածները» չեն կարող հավերժ հակադրվել ժամանակին»,- գրել է անգլիացին իր թվիթերյան էջում։
Այս խոսքերով պատասխանել Լինեկերը հետևյալ գրառմանը. «Ես սիրում եմ Մեսսիին և Ռոնալդուին, բայց նրանք երկուսն էլ կարծես թե հուսահատորեն փորձում են ինչ-որ բան անել»: