ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Ռեալի» դեմ հանդիպման ընթացքում Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղի մասին։
«Իմ կարծիքով Մեսսին հիանալի ֆուտբոլ խաղաց։ Այո, նա վրիպեց 11-մետրանոցից, սակայն սա ֆուտբոլ է։ Թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրել, իսկ Մեսսին կազմել է այդ ամենի մի մասնիկը»,- Մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը հաղթել էր 1-0 հաշվով, իսկ Մեսսին չէր կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։
























































