«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է «Սպորտինգի» դեմ տարած հաղթանակի մասին։
«Ես պորտուգալացի եմ, քաղաքի մյուս մասին։ Մայրս երկրպագում է «Սպորտինգին», հայրս՝ «Բենֆիկային»։ Հիանալի էր այստեղ՝ հարազատ քաղաքում, գոլ խփելը։ Նման կարևոր խաղերին այստեղ գալը միշտ էլ լրացուցիչ մոտիվացիա է։ Բայց գործը դեռ ավարտված չէ, առջևում Մանչեսթերում պատասխան խաղն է։
Շատ լավ խաղացինք։ Արտագնա խաղում 5-0 հաղթանակը գերազանց արդյունք է»,-Սիլվայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
























































