«Ինտերի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ հետաքրքիր մեկնաբանություն է արել։ Այսօր երեկոյան «Սան Սիրո» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կխաղան իտալական և անգլիական ակումբները։
«Ես խոսեցի շատերի հետ, ովքեր աջակցում են «Ինտերին», և շատ հոռետեսություն լսեցի: Ես չեմ կիսում այս դիրքորոշումը։
«Ինտերը» շատ ուժեղ է, և նրանք կարող են ոչնչացնել «Լիվերպուլին», ամեն ինչ հնարավոր է։
Լարված հանդիպում է լինելու, իսկական եվրոպական ֆուտբոլ։ «Ինտերը» պետք է հետևի «Լիվերպուլի» տեմպին։ Իհարկե, «Լիվերպուլն» ավելի փորձառու է նման հանդիպումներում, իսկ Ինձագին միայն առաջին մրցաշրջանն է աշխատում «Ինտերում», բայց արդեն նկատելի է, թե որքան արագ է առաջադիմում նրա թիմը»,- մեջբերում է Սնեյդերին Gazzetta-ն։
Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 16-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 3,60 գործակցով, ոչ-ոքին՝ 3,55, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 2,15։
























































