ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հաղթել է Մադրիդի «Ռեալին» (1-0):
Մադրիդյան թիմը ամբողջ խաղի ընթացքում ընդամենը երեք հարված է կատարել դեպի մրցակցի դարպասը՝ ակումբի վատագույն արդյունքը 2003/04 մրցաշրջանից հետո, հայտնում է Opta Sports-ը։
Բացի այդ, թիմը ոչ մի հարված չի հասցրել ուղիղ դարպասին` առաջին անգամ Չեմպիոնների լիգայի վերջին վեց մրցաշրջաններում:
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Մադրիդում։
























































