Թիերի Անրին Ջեյմի Կարագերի ու Միկա Ռիչարդսի հետ BT Sport-ի ստուդիայում դիտել է ՊՍԺ-Ռեալ Մադրիդ հանդիպումը։ Անրին չի կարողացել զսպել էմոցիաները՝ ուղիղ եթերում տեսնելով գոլը։ Թիերին բացատրել է, թե ինչու է այդքան տպավորված Մբապեով.
«Քիչ մարդիկ կարող են ստիպել ինձ այդպես արձագանքել, տեղիցս վեր կենալ կամ բղավել։ Ահա թե ինչ են ուզում տեսնել մարդիկ, երբ միացնում են հեռուստացույցը։ Ինչպես են ֆուտբոլիստները ճանապարհ գտնում… Ի՜նչ գոլ։ Վստահ եմ, որ սա վերջին նման գնդակը չէ»,- նշել է Անրին։