«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչում «Սպորտինգի» դեմ տարած հաղթանակը։
«Մենք ընդամենը մեկ խաղ ենք անցկացրել։ Ֆանտաստիկ արդյունքի հասանք։ Բայց առջևում ևս մեկ խաղ կա։ Խաղացողները գիտեն ինձ։ Մենք կարող ենք էլ ավելի լավ խաղալ։ Ինձ ճիշտ հասկացեք՝ ես անհավանական ուրախ եմ այս արդյունքի համար, բայց մենք կարող ենք ավելի լավ խաղալ։
«Սպորտինգը» ֆանտաստիկ թիմ է։ Նրանք Պորտուգալիայի չեմպիոնն են։ Գիտեմ՝ նրանք որքան լավն են։ Շատ գոհ եմ արդյունքից, որովհետև մեծ քայլ արեցինք դեպի 1/4 եզրափակիչ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։