Մարզական Marca պարբերականը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – Ռեալ Մադրիդ (1:0) առաջին հանդիպման արդյունքներով գնահատել է ֆուտբոլիստների անհատական խաղը։
«Մադրիդցիների» մեկնարկային կազմում անմիջապես վեց խաղացողներ մնացեկ են առանց գնահատման՝ Դանի Կարվախալը, Ֆերլան Մենդին, Կազեմիրոն, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը և Մարկո Ասենսիոն։ Միակ խաղացողը, ով ստացել է երեք աստղ՝ ամենաբարձր վարկանիշը, դարպասապահ Տիբո Կուրտուան էր։
ՊՍԺ-ից Marca-ն երեք աստղով գնահատել է Կիլիան Մբապեին և Մարկո Վերատիին: Մեկական աստղ են ստացել Լիոնել Մեսսին, Պրեսնել Կիմպեմբեն, Ջանլուիջի Դոննարուման և փոխարինման դուրս եկած Նեյմարը։