«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե որ թիմն է ունակ հաղթել «Սիթիին»:
«Մեր ներկայիս մարզավիճակում միայն «Լիվերպուլը» կարող է հաղթել մեզ: Նրանք մեր հիմնական մրցակիցներն են վերջին մրցաշրջաններում:
Նրանք պարզապես ֆանտաստիկ թիմ են»,- Գվարդիոլային է մեջբերում DaveOCKOP-ը:
«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 9 միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Սակայն մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։
























































