ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն միակ ու հաղթական գոլը խփեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղում։ Փարիզում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Դա Մբապեի 32-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում։ Հանդիպման ժամանակ Կիլիանը 23 տարեկան 1 ամսական էր, ինչը մրցաշարի նոր ռեկորդ է։ Նախկինում այդ նվաճումը պատկանում էր Լիոնել Մեսսիին, ով 23 տարեկան 8 ամսականում էր հատել 32 գոլի սահմանագիծը, հայտնում է Opta-ն։
Հավելենք նաև, որ երկու խաղացողներից էլ պահանջվել է 52-ական հանդիպում Չեմպիոնների լիգայում 32 գոլ խփելու համար։
Միայն «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին ավելի քիչ խաղեր է անհրաժեշտ եղել 32 գոլ խփելու համար (38):