ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալի» դեմ տարած հաղթանակի մասին։
«Պրեսինգի ենթարկելով նրանց կիսապաշտպաններին՝ մենք «Ռեալին» թույլ չտվեցինք զարգացնել իրենց կոմբինացիաները։ Ջանքեր էինք գործադրում, որ կանգնեցնենք նրանց ու գնդակը հնաարվորինս վերև վերադարձնենք։ Փորձեցինք 90 րոպե վերահսկել խաղը։ Այնքան էլ շատ պահեր բաց չթողեցինք։
Շատ ուրախ եմ։ Թիմը շատ լավ խաղաց։ Մենք «Ռեալից» լավն էինք ու արժանի էինք հաղթանակի։ Դեռ մի խաղ կա, բայց առաջին քայլն անելը կարևոր էր։ Շատ լավ խաղ էր»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։