«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունը։
«Պետք է ինքնավստահ առաջ գնանք պատասխան խաղում։ Մենք զիջում ենք հաշվի մեջ ու պիտի ավելի լավ տիրենք գնդակին, ինչը մեզ պակասեց այս խաղում։
Բարձր պրեսինգի պատճառով շատ ոչ դիպուկ հարվածներ արեցինք։ Նրանք գերազանց պրեսինգի էին դիմում ու մեզ համար շատ խնդիրներ ստեղծում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։