ԱՊԼ 18-րդ տուրում ՄՅՈՒ-ն 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։ Թիմի առաջին գոլը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղից հետո մեկնաբանել է այն։
«Վերադարձ ճիշտ ուղուն։ Ոչ ոք չի հանձնվում ու ճիշտ ուղուն վերադառնալու միակ ճանապարհը քրտնաջան աշխատանքը, թիմային աշխատանքն ու լուրջ աշխատանքն է։ Մնացած ամեն ինչ ուղղակի աղմուկ է։
Առա՛ջ, սատանանե՛ր»,- գրել է պորտուգալացին։
























































