ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում հարձակվող Լիոնել Մեսսիի ցխաղի մասին կարծիքով։
«Հույս ունեմ տեսնել հհանճարողխաղացողի: Խաղացողի, որը որոշիչ ներդրում կունենա, արդյունավետ կլինի, կօգնի թիմին հաղթել: Մենք բոլորս ակնկալում ենք, որ Մեսսիի նման մեծ մարդը հիանալի խաղ կցուցադրի: Մենք կօգնենք նրան վստահություն ձեռք բերել։
Նա ստիպված էր իր կյանքում շատ փոփոխությունների միջով անցնել։ Հիմա նա հանգիստ է, ընտելանում է Ֆրանսիային, Լիգա 1-ին, ՊՍԺ-ին… Հուսով եմ՝ նա հիանալի խաղ կանցկացնի», ֆրանսիական ակումբի ավագի խոսքերն է փոխամցում UOL Esporte-ը։