«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչում «Ինտերի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Գիտենք, որ «Ինտերը» շատ կոմպակտ կպաշտպանվի։ Նրանք համաշխարհային մակարդակի խաղացողներ ու գերազանց մարզիչ ունեն։ Կարծում եմ՝ «Ինտերը» այս մրցաշրջանում Իտալիայի ամենալավ թիմն է․ նրանք շատ կրեատիվ են, գիտեն ինչ են անում, ու լավ խաղ են ցույց տալիս։
Մենք Չեմպիոնների լիգայում ենք, կասկած չկա, որ այն թոփ-թիմ է։ Մենք շանս ունենք ու պիտի փորձենք հաղթել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլին։