Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում Միլանի «Ինտերը» մրցելու է «Լիվերպուլի» հետ։
Հանդիպումից առաջ իր տպավորություններով կիսվել է «ներաձուրիների» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
«Բավականին կարևոր հանդիպում է սպասվում։ Այն իմ կարիերայի ամենակարևոր հանդիպումներից մեկն է լինելու։ Յուրգեն Կլոպը հիանալի մարզիչ է և, ամենայն հավանականությամբ, լավ է պատրաստել իր թիմին։
Պետք է կենտրոնացնենք բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք դուրս գալ հաջորդ փուլ»,- նշել է արգենտինացին։