Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է ավստրիական «Զալցբուրգի» հետ։
Հանդիպումից առաջ իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
«Այժմ գտնվում ենք մրցաշրջանի ամենակարևոր փուլում։ Մեր ցանկությունն այն է, որ խմբայկին փուլում գրանցած արդյունքները կարողանանք տրամաբանական ձևով զարգացնել փլեյ-օֆֆում։
Խաղալու ենք 30 հազար երկրպագուի ներկայությամբ։ Այդպիսի մթնոլորտ վաղուց չի եղել։ Հիանալի երեկո է սպասվում։ «Զալցբուրգը» պատրաստ է մեր դեմ հանդիպմանը, իսկ դա մեզ համար ևս լավ է։ Նրանք շատ լավ թիմ ունեն։ Առաջին անգամ կարողացել են դուրս գալ փլեյ-օֆֆ»,- նշել է գերմանացի մասնագետը։