«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի ապագան, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Աստոն Վիլլայում», մնում է անորոշ։
«Առյուծները» ցանկանում են գնել բրազիլացու ամբողջական տրանսֆերը մրցաշրջանի վերջում, սակայն պատրաստ չեն նրա համար վճարել 40 միլիոն եվրո, որը նշված է վարձակալության պայմանագրում։
Բիրմինգհեմյան թիմի ծարագրեը կարող են խառնել նաև «Վեսթ Հեմը» և «Արսենալը», հայտնում է SportsMole-ը։
Երկու լոնդոնյան ակումբներն էլ հետաքրքրված են Կոուտինյոյի ծառայություններով և ցանկանում են ձեռք բերել նրա տրանսֆերն այս ամառ: