ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» դեմ խաղի հայտացուցակը: Փարիզյան թիմի կազմում ընդգրկվել է բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը վնասվածքի պատճառով մոտ 3 ամիս բաց է թողել, իսկ ահա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը դուրս է մնացել թիմի հայտացուցակից՝ վնասվածքի պատճառով.
ՊՍԺ- հայտացուցակը՝ Նավաս, Հաքիմի, Կիմպեմբե, Մարկինյոս, Վերատի, Մբապե, Պարեդես, Իկարդի, Նեյմար, Դի Մարիա, Դանիլու, Դագբա, Վեյնալդում, Կուզավա, Էրերա, Դիալո, Դրաքսլեր, Կերեր, Նունու Մենդեշ, Գեյե, Մեսսի, Սիմոնս, Դոնարումա, Լետելյե:
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ի և «Ռեալի» միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին, Փարիզում: Խաղը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: