«Էվերթոնի» և Անգլիայի հավաքական դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կասկածվում է մասսայական ծեծկռտուքի մասնակցելու մեջ:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Սաութ-Տայնսայդի փաբերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ հաստատությունում ինչ-որ մեկը ծաղրել է դարպասապահի «փոքր ձեռքերը». վերջինս իր ընկերների հետ է եղել: Սա հանգեցրել է քաշքշուկի, որի ընթացքում մասնակիցներից մեկի քիթն է կոտրվել, ևս մեկի բջջային հեռախոսն է վնասվել:
Ոստիկանությունը փնտրում է վկաների: Այս պահին հիմք չկա ենթադրելու, որ հենց Պիկֆորդն է որևէ մեկին վնասվածք հասցրել: