«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պաշտպանել է պաշտպան Հարի Մագուայրին, ով քննադատության է ենթարկվել «Սաութհեմփթոնի» դեմ 1-1 հաշվով ոչ-ոքիից հետո։
«Մագուայրը մեր ավագն է, ես որևէ բան փոխելու պատճառ չեմ տեսնում:
Նա նույնպես պետք է զարգանա և լավ խաղա, ինչպես մեր մյուս խաղացողները»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: