«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով վերադարձել է ֆուտբոլ Եվրոպայի առաջնությունում սրտի կաթվածից հետո, ընկերական հանդիպման է մասնակցել։
Դանիացի կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց «Սաութենդ Յունայթեդի» դեմ ստուգողական խաղում:
Էրիկսենը խաղադաշտում անցկացրել է 60 րոպե։ Խաղն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Բրենտֆորդի։
Էրիկսենը խաղադաշտ դուրս չի եկել ֆինների դեմ Եվրո-2020-ի խաղից հետո, որի ժամանակ սրտի կաթված է ստացել։ Ֆուտբոլիստը ստիպված է եղել հեռանալ Միլանի «Ինտերից», քանի որ Իտալիայում կանոնակարգի համաձայն արգելված է խաղալ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորով։ Հունվարի վերջին դանիացին պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ։
⚽⚽⚽ @joshdasilva_
📄 Today’s Match Report as @ChrisEriksen8 made his return to action ➡ https://t.co/tA0pQMg7KR#BrentfordFC pic.twitter.com/UOvXt1n6GZ
— Brentford FC (@BrentfordFC) February 14, 2022
























































