Անգլիացի լրագրող և հեռուստահաղորդավար, «Արսենալի» երկրպագու Փիրս Մորգանը պատասխանել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերի խոսքերին։
Մորգանն ավելի վաղ կատակել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի հասցեին։ NFL-ի Սուպերբոուլի խաղում ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Օդել Բեքհեմը երեկ գիշեր «Լոս Անջելես Ռեմսի» հիմնական կազմում էր. նրա թիմը հաղթեց Ցինցինատիին (23:20): Մորգանը գրել է. «Հաճելի է տեսնել Բեքհեմին, ով իրականում կարող է ֆուտբոլ խաղալ»:
Ավելի ուշ Գարի Լինեկերը նրան պատասխանել է. «Դուք կարող եք չսիրել Բեքհեմին, բայց նա հիանալի ֆուտբոլիստ էր, լավագույններից մեկը, որ երբևիցե ունեցել ենք»։
«Բեքհեմը պատմության մեջ ամենագերագնահատված խաղացողն էր: Նա նույնիսկ տեղ չէր ունենա անպարտելի «Արսենալի» պահեստայինների նստարանին»,- Լինեկերին Թվիթերում պատասխանել է Մորգանը:
Մորգանը ակնարկել է «Արսենալի» ձեռքբերումը 2003/04 մրցաշրջանում, երբ Արսեն Վենգերի թիմը առանց որևէ պարտության հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգան և ստացավ «Անպարտելիներ» մականունը:
























































