ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ։
«Մենք պայքարելու ենք՝ առավելագույնս ներդնելով մեր ուժերը։ Մենք խաղալու ենք աշխարհի լավագույն ակումբներից մեկի դեմ, եթե ոչ լավագույնի։ Բայց մենք վստահ ենք մեզ վրա և պայքարելու ենք հաղթանակի համար։
Խաղացողները հավատում են իրենց ուժերին մինչև վերջին րոպեն. սա հիանալի թիմ է: Մենք շատ քիչ ենք բաց թողնում, շատ քիչ ենք գնդակ կորցնում, ինչը նշանակում է, որ տաղանդը միայն շանսերը կամ խփած գոլերը չեն, մենք ունենք տաղանդավոր պաշտպաններ, ովքեր հավասարակշռություն են հաղորդում թիմին։ Սա ամեն ինչի հիմքն է։
Շատ դրական կետեր կան, որոնք պետք է ընդգծել։ Բայց երբեմն սպասելիքները չափազանց մեծ են: Օրեցօր մենք ավելի լավն ենք դառնում, և դա կարևոր է նկատել»,- մեջբերում է Պոչետինոյին RMC Sport-ը։
Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 2,05 գործակցով, ոչ-ոքին՝ 3,80, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,70։