«Լիվերպուլի» հարձակվող Տակումի Մինամինոն հերքել է ակումբից հեռանալու մասին լուրերը։
Հարձակվողի խոսքով՝ իր նպատակն է ճանապարհ բացել ասիացի ֆուտբոլիստների համար անգլիական ֆուտբոլում։ Մինամինոն ցանկանում է պայքարել կարծրատիպերի դեմ։
«Ես գոհ չեմ իմ արդյունքներից։ Այստեղ իմ ցանկացած առաջընթաց կարող է ապագայում ավելի շատ հնարավորություններ տալ ասիացի խաղացողներին: Ուզում եմ ցույց տալ, թե ինչի է ընդունակ ասիացի խաղացողը, ինչ էմոցիաներ կարող է պարգևել։
Ակումբում խաղալն իմ մանկության երազանքն էր։ Ուրախ եմ, որ դա իրականացավ, բայց ես պատրաստ եմ հասնել ավելիին», — մեջբերում է Մինամինոյին ակումբի մամուլի ծառայությունը։
























































