Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին երկուշաբթի երեկոյան ընթրելու են Փարիզի «Սավոյ» ռեստորանում, որը ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստորանը 2020 թվականին։
Ինչպես հայտնում է Marca-ն, Պերեսն ու Ալ-Խելաիֆին կհանդիպեն մեկ տարվա լարվածությունից ու լռությունից հետո։ Նշվում է, որ ակումբների միջև հարաբերությունները սրվելու պատճառ է դարձել նաև հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերը։
Ընթրիքը Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումների արձանագրության մաս է կազմում։ Այն պետք է տևի մի քանի ժամ: Հիշեցնենք, որ Պերեսը նաև Սուպերլիգայի կողմնակից է, իսկ Ալ-Խելաիֆին ի սկզբանե դեմ էր այս նախագծին:
Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 2,05 գործակցով, ոչ-ոքին՝ 3,80, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,70։