Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսին» 2-1 հաշվով հաղթեց «Պալմեյրասին»: Թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց մրցաշարում։
«Չելսին» դարձավ երրորդ անգլիական ակումբը, որը հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Նախկինում նման հաջողության են հասել «Լիվերպուլը» (2019թ.) և «Մանչեսթեր Յունայթեդը» (2008թ.): Այս բոլոր թիմերը մեկ անգամ են հաղթել մրցաշարում:
«Կապույտների» կազմում աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Կայ Հավերցը (11մ): Բրազիլական թիմի կազմում Ռաֆայել Վեյգան ևս անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։ Այն բանից հետո, երբ 2003 թվականին Ռոման Աբրամովիչը դարձավ ակումբի սեփականատեր, լոնդոնյան թիմը հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում։
Լոնդոնցիները դարձան հինգերորդ ակումբը, որը նվաճեց բոլոր գլխավոր տիտղոսները Եվրոպայում և իրենց երկրում: Մինչ «Չելսին», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Այաքսն» էին գրանցել նմանատիպ արդյունք («Լիվերպուլը» և «Ռեալը» չեն դարձել Գավաթակիրների գավաթի հաղթող):
























































