Football Insider-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը որդու համար նոր ակումբ է ընտրել։
Աղբյուրի տեղեկություններով՝ նորվեգացին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:
Հաղորդվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են մարզիկի անձնական պայմանագրի մանրամասները և այս ամառ Հոլանդը պայմանագիր կկնքի «քաղաքաբնակների» հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»:
























































